Նախագիծը նախատեսում է Նոր Գեղի բնակավայրում միջին հարկայնության բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի ձևավորում՝ բնակելի, առևտրային, սպասարկման, սպորտային և հանգստի ենթակառուցվածքներով։
Տարածքը կազմում է 9.0088 հա և գրանցված է 07-048-0433-0035 կադաստրային ծածկագրով։ Նախատեսված է գյուղատնտեսական նշանակությունից բնակելի կառուցապատման նպատակային օգտագործման անցում։
Նախագծի հիմնական ցուցանիշները
- 24,300 քմ կառուցապատման մակերես՝ հողամասի մոտ 27%-ը
- 94,200 քմ վերգետնյա և 48,300 քմ ստորգետնյա կառուցապատում
- 83,000 քմ բնակելի և 8,190 քմ հասարակական հատվածներ
- Մոտ 1,600 բնակարան և շուրջ 4,000 հաշվարկային բնակիչ
- 1,484 ավտոկայանատեղի, հիմնականում ստորգետնյա կազմակերպմամբ
Կառուցման և ներդրման շրջանակ
Շինարարությունը նախատեսված է իրականացնել երեք փուլով՝ մոտ 36 ամսվա ընթացքում։ Յուրաքանչյուր փուլում նախատեսվում է մոտ 200–250 ժամանակավոր աշխատատեղ, իսկ ընդհանուր ներդրումը գնահատվում է 28.02 մլրդ դրամ։
