ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆՅՈՒԹԵՐ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔ, ՆՈՐ ԳԵՂԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Գլխավոր պատկեր

ՆՈՐ ԳԵՂԻ | ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ

Նախագիծը նախատեսում է Նոր Գեղի բնակավայրում միջին հարկայնության բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի ձևավորում՝ բնակելի, առևտրային, սպասարկման, սպորտային և հանգստի ենթակառուցվածքներով։

Տարածքը կազմում է 9.0088 հա և գրանցված է 07-048-0433-0035 կադաստրային ծածկագրով։ Նախատեսված է գյուղատնտեսական նշանակությունից բնակելի կառուցապատման նպատակային օգտագործման անցում։

Նախագծի հիմնական ցուցանիշները

  • 24,300 քմ կառուցապատման մակերես՝ հողամասի մոտ 27%-ը
  • 94,200 քմ վերգետնյա և 48,300 քմ ստորգետնյա կառուցապատում
  • 83,000 քմ բնակելի և 8,190 քմ հասարակական հատվածներ
  • Մոտ 1,600 բնակարան և շուրջ 4,000 հաշվարկային բնակիչ
  • 1,484 ավտոկայանատեղի, հիմնականում ստորգետնյա կազմակերպմամբ

Կառուցման և ներդրման շրջանակ

Շինարարությունը նախատեսված է իրականացնել երեք փուլով՝ մոտ 36 ամսվա ընթացքում։ Յուրաքանչյուր փուլում նախատեսվում է մոտ 200–250 ժամանակավոր աշխատատեղ, իսկ ընդհանուր ներդրումը գնահատվում է 28.02 մլրդ դրամ։

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

28 016 559 480

ՀՀ դրամ

Բիզնես հաշվարկ
Գնահատում
ձախ պատկեր աջ պատկեր